Արման Ծառուկյանը 3 ամսով կկրճատի իր որակազրկումը
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) 3 ամսով կկրճատի իր որակազրկումը՝ նկարահանվելով հակաբուլինգային տեսահոլովակում։
«Որակազրկումը հնարավոր է կրճատել եւ վերադառնալ վեց ամսից։ Արմանը կօգտվի այդ հնարավորությունից, որպեսզի հոկտեմբերին կարողանա դուրս գալ մրցասպարեզ»,- tass.ru-ին ասել է հայ մարզիկի մենեջեր Սայաթ Աբդրախմանովը։
ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է Արման Ծառուկյանին Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ միջնամատ ցույց տված երկրպագուի վրա հարձակվելու համար։ Արման Ծառուկյանը նաեւ տուգանվել է 25 հազար դոլարով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայ...
Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է. հայտնի է պատճառը
UFC–ի մարտիկ Արման Ծառուկյանն 9 ամսով որակազրկվել է երկրպագուի հետ միջադեպի պատճառով։ ԱՄՆ Նևադա նահանգի մարզական հանձնաժ...
Եվրո-2024. Օրվա հանդիպումները
Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում կկայանա չորս հանդիպում։ Եվրո 2024-ի հունիսի 26-ի խաղերի ժամ...
Մբապեն տեսողության հետ խնդիրներ ունի. Դիդյե Դեշամ
Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Լեհաստանի դեմ խաղից առաջ խոսել է հարձակ...