Ծանրամարտիկ Արսեն Մարտիրոսյանն ազատվեց պարտադիր զինծռայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց ծանրամարտի ազգային հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանն ազատել պարտադիր զինծռայությունից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Գևորգի Մարտիրոսյանին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է տրվել մինչև 2024-ի ամառային զորակոչը։ Տարկետումը տրամադրվելուց հետո՝ նոր նվաճումներ է ունեցել՝ այդ թվում՝ ծանրամարտի Եվրոպայի 2022-ի առաջնության 3-րդ մրցանակակիր է դարձել:
Այժմ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինծառայությունից ազատել Արսեն Մարտիրոսյանին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայ...
Արման Ծառուկյանը 3 ամսով կկրճատի իր որակազրկումը
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) 3 ամսով կկրճատի իր որակա...
Արման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է. հայտնի է պատճառը
UFC–ի մարտիկ Արման Ծառուկյանն 9 ամսով որակազրկվել է երկրպագուի հետ միջադեպի պատճառով։ ԱՄՆ Նևադա նահանգի մարզական հանձնաժ...
Եվրո-2024. Օրվա հանդիպումները
Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում կկայանա չորս հանդիպում։ Եվրո 2024-ի հունիսի 26-ի խաղերի ժամ...