Քենիայում բողոքի ակցիաների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Քենիայում հակակառավարական ցույցերի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարվել՝ համաձայն պաշտպանության գլխավոր քարտուղար Ադեն Բարե Դուալեի հրամանագրի։
«2024 թվականի հունիսի 25-ին Քենիայի պաշտպանության ուժերն ուղարկվել են ոստիկանության աշխատակիցներին աջակցելու համար՝ կապված Քենիայում շարունակվող դաժան ցույցերի հետևանքով առաջացած անվտանգության արտակարգ իրավիճակի հետ», - մեջբերում է ТАСС-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քենիայում իրավապահները ռետինե փամփուշտներ են կիրառել հարկերի բարձրացման դեմ բողոք արտահայտող ցուցարարների դեմ։