Paramount-ը փակել է MTV News կայքը և ջնջել ալիքի ամբողջ արխիվը
MTV News կայքը չի գործում, և հեռուստաալիքի ամբողջ արխիվը, որը գործում էր ավելի քան 40 տարի, ըստ երևույթին ջնջվել է, հայտնում է Variety-ն։
Այժմ, երբ այցելուները փորձում են մտնել mtv.com/news կայք, նրանք վերահղվում են MTV-ի գլխավոր էջ: Երկուշաբթի դադարել է նաև MTV-ի քանթրի երաժշտությանը նվիրված քույր ալիքի՝ CMT.com-ի կայքի աշխատանքը:
MTV News-ը և CMT-ն փակվել են անցյալ ամառ՝ Paramount Global-ի ֆինանսական խնդիրների պատճառով, որին պատկանել են երկու ցանցերը: Միաժամանակ հայտարարվել է, որ ԱՄՆ-ում Showtime, MTV և Paramount Media Networks-ի աշխատակիցների մեկ քառորդը կրճատվելու է։
Կայքի անջատման արդյունքում օգտատերերը զրկվեցին բովանդակությունից, որը կուտակվել էր կայքի արխիվում 1996 թվականից: Սրանք հազարավոր հոդվածներ և հարցազրույցներ են անթիվ հայտնի կատարողների հետ:
MTV News-ն իր աշխատանքը սկսել է ԱՄՆ-ում 1987 թվականին այն ժամանակվա երաժշտական ալիքով Կուրտ Լոդերի ամենշաբաթյա շոուով: Ժամանակի ընթացքում նրա շոուն սկսեց հեռարձակվել ամեն երեկո: Հեռուստաալիքի լրատվական բաժինը ժողովրդականության գագաթնակետին հասավ 1990-ականներին: Ժամանակի ընթացքում MTV-ի ղեկավարությունն իր ուշադրությունը դարձրեց ռեալիթի շոուների վրա, և նորությունների թողարկումները սկսեցին ավելի ու ավելի հազվադեպ հայտնվել:
Նմանատիպ հոդվածներ
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
Քենիայում բողոքի ակցիաների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Քենիայում հակակառավարական ցույցերի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարվել՝ համաձայն պաշտպանության գլխավոր քարտուղար Ադեն...
Կեղծ թղթադրամները բանկը չի տրամադրել, այլ գնել է ցուցմունք տված կնոջ ամուսինը․ մանրամասներ
Սիսիանում «Յունիբանկ»-ից հուշադրամ թղթադրամներ ստանալու միջադեպով 31-ամյա կինն այսօր ցուցմունք է տվել, հայտնել, որ բանկը...
Ադրբեջանը կրկին մանիպուլյատիվ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հանքարդյունաբերության դեմ. «Փաստ»
Ադրբեջանը տարիներ շարունակ, ի թիվս այլ հանցագործությունների, պարբերաբար հարձակումներ է գործում Հայաստանի հանքարդյունաբեր...