Մանչեսթերում չեղարկել են ավիաչվերթներն էլեկտրաէներգիայի անջատման պատճառով
Անգլիայի հյուսիսում գտնվող Մանչեսթերի օդանավակայանում բոլոր չվերթները չեղարկվել կամ հետաձգվել են ավելի ուշ՝ էլեկտրաէներգիայի անջատման պատճառով:
«Մանչեսթերի օդանավակայանն այսօր առավոտյան բախվել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատմանը։ Հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Զգալի թվով չվերթներ, հատկապես առաջին եւ երկրորդ տերմինալներում, ինչպես սպասվում է, կհետաձգվեն կամ կչեղարկվեն», - ասված է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ժամանող ինքնաթիռների մի մասը տեղափոխվել է այլ օդանավակայաններ։
Ավելի ուշ մամուլի ծառայությունում ճշտել են, որ «էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է», օդանավակայանի ղեկավարությունը «աշխատում է, որպեսզի ուղեւորները հնարավորինս շուտ հայտնվեն իրենց չվերթներում»: Ինչպես հաղորդում է Sky News հեռուստաալիքը, խափանման հետևանքով տերմինալներում հերթեր են գոյացել: Ուղևորներին, ովքեր ըստ ժամանակացույցի պետք է մեկնեն օրվա երկրորդ կեսին, խորհուրդ է տրվում օդանավակայան չգալ մինչև հետագա ծանուցումը՝ լրացուցիչ հերթեր չստեղծելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հանկարծամահ է եղել սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը
Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը։ Այդ մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։«Խոր ցավով տե...
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կ...
Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը դեռ փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կ...
Ալավերդու համայնքապետը՝ աղետի հետևանքների, վնասի գնահատման և գույքագրման աշխատաքների մասին
Ալավերդի համայնքում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ, որոնք կրում են շարունակական բնո...