18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա մի կնոջ. նա մահացել է. ՌԴ
Հինգշաբթի՝ հունիսի 20-ի առավոտյան, մերձմոսկովյան Դոմոդեդովոյում ավտոբուսի կայարանում մի ուղևոր է մահացել: Այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։
Մահվան ելքով վրաերթը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:40-ին «Դոմոդեդովո» ավտոկայանում։ Կադրերում երևում է, որ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և այլ ավտոբուսի հետ բախումից խուսափելու համար դուրս է եկել ոչ երթևեկելի հատված և վրաերթի ենթարկել 39-ամյա մի կնոջ։ Ստացած վնասվածքներից ուղեւորուհին տեղում մահացել է։
«Դոմոդեդովո քաղաքի դատախազությունը վերահսկում է ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքների պարզումը և այդ փաստի առթիվ քրեական գործ հարուցելու դատավարական որոշման ընդունումը», - ավելացրել է Մոսկվայի մարզի դատախազության մամուլի ծառայությունը:
Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն հավելել է, որ վթարի նախնական պատճառը ավտոբուսի անսարքությունն է։ Վարչությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238 (Ծառայություններ, որոնք չեն համապատասխանում կյանքի և առողջության անվտանգության պահանջներին): Այս հոդվածով հանցագործին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափ Մեքքայում. Հաջի ժամանակ մահացածների թիվը աճել է
Ավելի քան 900 ուխտավոր մահացել է Մեքքայում՝ Հաջի ժամանակ։ Հայտնում են տեղի լրատվամիջոցները: Այս տարի Հաջը տեղի է ունենու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները. կա 50 վիրավոր
Իրանի հյուսիս-արևելքում՝ Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր քաղաքում, 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովաթար. ավտոբուսը բախվել է երկու բեռնատարի և մեկ մարդատարի. կան զոհեր և վիրավորներ. ՌԴ
Սարսափելի վթար Ռուսաստանում. ավտոբուսը բախվել է երկու բեռնատարի և մեկ մարդատարի: Հայտնում են տեղական լրատվամիջոցները:ՌԴ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հազարավոր ամերիկացիներ լքում են իրենց տները անտառային հրդեհների պատճառով
Հազարավոր ամերիկացիներ լքում են իրենց տները անտառային հրդեհների պատճառով: Հայտնում են տելեգրամյան ալիքնեը:Նյու Մեքսիկո ն...