Արտակարգ իրավիճակ՝ Առինջում. խմելու ջուրն անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս
Այսօր՝ հունիսի 19-ին, արտակագ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Առինջ վարչական շրջանի Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցում, ըստ բնակիչների, մի քանի օր է՝ խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով փողոցը վերածվել է փոքրիկ Վենետիկի: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրողը, ջուրը 30, որոշ հատվածներում էլ 40-50 սմ բարձրությամբ հոսու մ է, իսկ «Վեոլիա ջուրը» միչև այս պահը ոչ մի աշխատանք չի կատարում խնդիրը լուծելու համար:
Ըստ բնակիչների՝ փողոցը ողոված է խմելու ջրով, մինչդեռ աշխարհը պայքարում է խմելու ջրի խնայողությունը պահելու համար, բայց մեզ մոտ՝ շնորհիվ «Վեոլիա ջրի» ոչ ճիշտ ու գրագետ աշխատանքի, խմելու ջուրը կորում է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ իրենց զանգերին արձագանքել է միայն Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար էդվարդ Բաբայանը, ում հանձնարարականով ժամանել ու իրավիճակին տեղում ծանոթացել է Առինջի վարչական ղեկավարը, ով խոստացել է, որ խնդրի մասին կտեղեկացնի «Վեոլիա ջրին» և քաղաքապետի հանձնարարականով հետևողական կլինի, որ «Վեոլիա ջուրը» շատ արագ վթարը վերականգնի:
Նմանատիպ հոդվածներ
Բաղրամյանում զանգվածային անկարգությունների մասնակիցների նկատմամբ քրհետապնդում է հարուցվել. կան կալանավորվածներ
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկու...
«gg»-ի գործունեությունը անհնար կլինի, առգրավում են համակարգիչները․ փաստաբան․ «Հրապարակ»
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին GG տաքսի ծառայության գրասենյակում է, խ...
Զինծառայողի դին հայտնաբերել են գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով․ ՔԿ-ն մանրամասնում է
2024թ. հունիսի 14-ին՝ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդումն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, Հ...
Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ
GG ընկերության գրասենյակներում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում՝ «Լուրերին» հայտնել է Քննչական կոմիտեի նախ...