«gg»-ի գործունեությունը անհնար կլինի, առգրավում են համակարգիչները․ փաստաբան․ «Հրապարակ»
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին GG տաքսի ծառայության գրասենյակում է, խուզարկությունը շարունակվում է կազմակերպության բոլոր համակարգիչները առգրավում են՝ առանց դատարանի համապատասխան որոշման, ինչի հետեւանքով կազմակերպության գործունեությունը ավտոմատ կերպով դադարեցվում է։
«Կազմակեպության ներկայացուցիչն ասել է՝ բոլոր համակարգիչների առգրավման պարագայում գործունեությունն անհնար կլինի։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ սեփականատերը մի քանի օր առաջ իր քաղաքական դիրքորոշումն էր արտահայտել եւ աջակցել Սրբազանին, ինչից հետո համացանցում իշխանական, իշխանահաճո գործիչների կողմից արշավ սկսվեց ընկերության նկատմամբ, իսկ այս հետապնդումը դրա տրամաբանական շարունակությունն է, որ պատժեն եւ վախ առաջացնեն մյուս հաջողված գործարարների մոտ, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի իր աջակցությունը հայտնել շարժմանը։ Սա ոչնչով չի տարբերվում Ստալինյան 1937թ․ բռնաճնշումներից»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապաներն այս պահին խուզարկում են GG տաքսի ծառայության գրասենյակը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Հունիսի 12-ին ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսայի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վի...
Զինծառայողի դին հայտնաբերել են գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով․ ՔԿ-ն մանրամասնում է
2024թ. հունիսի 14-ին՝ ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդումն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, Հ...
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ հայտնի է ինքնությունը․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։«Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պ...
Քննչական կոմիտեն խուզարկում է «gg» տաքսի ծառայության գրասենյակը
Այս պահին ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է կատարում «GG» տաքսու ծառայության գրասենյակում։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հա...