Սպորտ
Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները․ Le Figaro
Julya
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները: Այս մասին գրում է Le Figaro-ն:
Մբապեն չի մասնակցի խմբային փուլի առաջիկա երկու հանդիպումներին Ֆրանսիայի ընտրանու մեկնարկային` Ավստրիայի դեմ խաղում ստացած քթի վնասվածքի պատճառով:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային: Ավելի վաղ հայտնել ենք, որ Մբապեն կոտրել է քիթը Եվրո-2024-ի Ֆրանսիա-Ավստրիա խաղի ընթացքում։
Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Նիդեռլանդների և Լեհաստանի հավաքականների հետ: Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 29-ից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0