Ֆրանսիայի խաղն առանց Մբապեի՞. ամբողջ թիմը պետք է հարմարվի. Գրիզման

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը խոսել է Ավստրիայի հետ խաղում (1:0) քթի կոտրվածք ստացած հարձակվող Կիլիան Մբապեի առողջական վիճակի մասին, ինչպես նաև կիսվել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 2-րդ տուրում Նիդերլանդների հետ կայանալիք խաղից։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am-ը։ 


Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 21-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին։ 


«Կիլիանի ինքնազգացողությունը լավ է, չնայած նրա քիթը մի փոքր ուռած է: Կնայենք մինչև վերջին պահը՝ կախված նրանից, թե ինչ է զգում։


Ֆրանսիայի խաղն առանց Մբապեի՞. ամբողջ թիմը պետք է հարմարվի: Բայց ես չգիտեմ՝ նա կխաղա՞ արդյոք։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, և նրա ներկայությունը կամ բացակայությունը հսկայական տարբերություն է ստեղծում:


Ֆուտբոլում միշտ պետք է հարմարվել։ Ինչ էլ որ պատահի, մենք ստիպված կլինենք հարմարվել ամեն ինչին, և դա պետք է լինի նաև մեր ուժը»,- Գրիզմանի խոսքերը մեջբերում է Get French Football News-ը՝ RMC Sport-ին հղումով: