ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մբապեի՝ քիթը կոտրելու պահը․ նոր մանրամասներ՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Եվրո-2024-ում Ավստրիայի հետ խաղում հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի վերաբերյալ:


Կիլիան Մբապեն կոտրել է քիթը երկուշաբթի Դյուսելդորֆում կայացած Ավստրիա - Ֆրանսիա հանդիպման երկրորդ հատվածի ժամանակ: Ֆրանսիայի հավաքականի ավագին նախ բուժօգնություն են ցուցաբերել բուժանձնակազմը և բժիշկ ֆրանկ Լե Գալը, ով նրա մոտ ախտորոշել է քթի կոտրվածք:


«Մբապեն առաջիկա օրերին բուժում կստանա, սակայն մոտ ապագայում չի վիրահատվի: Նրա համար դիմակ կպատրաստվի, որպեսզի նա կարողանա նախապատրաստվել բուժումից հետո մրցումներին վերադառնալուն», - ֆեդերացիայի հայտարարությունը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:


Հաջորդ հանդիպումը Ֆրանսիայի հավաքականը կանցկացնի Նիդեռլանդների հետ:


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մբապեն կոտրել է քիթը Եվրո-2024-ի Ֆրանսիա-Ավստրիա խաղի ընթացքում։