Երևանում երթևեկության 3146 խախտում՝ 1շաբաթում․ պարեկների ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հունիսի 10-17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 75 մեքենա։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 177 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 433, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 180, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 124, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 71 և 1476 այլ իրավախախտումներ։ 96 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 141-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 65-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 183-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 45 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12973 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 148 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 206, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 701 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 51, չամրակապված վարելու՝ 3223, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 239, վարելիս հեռախոսից օգտվելու՝419, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40, արագության գերազանցման՝ 1174 և 3702 այլ իրավախախտումներ։ 502 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1576-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 517-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 136-ը՝ բեռնատարներ, 167-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի դրանից՝ տարբեր կասկածներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 29 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Մարզպետի աշխատակազմը՝ տեղեկատվության մասին, թե «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»
Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատար...
Ձվի մեծությամբ կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք ու 10-ից ավելի մեքենա է վնասվել. Պրիվոլնոյեի գյուղապետ
Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք է վնասվել ու 10-ից ավելի...
Երևանում խաչմերուկներից մեկում կկազմակերվի վճարովի ավտոկայանտեղի
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․«Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պու...