Ավելի քան 1500 անօրինական միգրանտ կվտարվի ՌԴ-ից
Իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայի մարզում մեկշաբաթյա ռեյդի շրջանակներում կասեցրել են միգրացիայի ոլորտում ավելի քան 5300 իրավախախտում, ավելի քան 1500 օտարերկրացի կվտարվի ՌԴ-ից: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Գործողության արդյունքում միգրացիոն ոլորտում կանխարգելվել է 5348 վարչական իրավախախտում: Դատական մարմիններն ավելի քան 1500 որոշում են կայացրել ՌԴ-ի սահմաններից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ։
Ոստիկանության տվյալներով՝ «Անօրինական – 2024» օպերատիվ-կանխարգելիչ գործողության առաջին փուլը Մոսկվայի մարզում անցկացվել է հունիսի 3-ից մինչև հունիսի 9-ը։ Այս ժամանակաշրջանում Ռուսաստանում գտնվելու ռեժիմը խախտելու համար ոստիկանները կազմել են ավելի քան 3200 վարչական արձանագրություն, ևս 800-ից ավելի արձանագրություն կազմվել է աշխատանքային գործունեության անօրինական իրականացման համար։
Հաղորդվում է, որ գործատուների նկատմամբ կազմվել է ավելի քան 500 վարչական արձանագրություն՝ օտարերկրյա քաղաքացիներին ապօրինի աշխատանքի ընդունելու համար: Ինչպես նաև 23 քրեական գործ է հարուցվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ևս 19 գործ` օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված այլ հանցագործությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Հայտնի է Միլան-Երևան չվերթի հետաձգման պատճառը. քաղավիացիա
Wizzair ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևա...
Ձվի մեծությամբ կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք ու 10-ից ավելի մեքենա է վնասվել. Պրիվոլնոյեի գյուղապետ
Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով 30-ից ավելի տան տանիք է վնասվել ու 10-ից ավելի...
Երևանում խաչմերուկներից մեկում կկազմակերվի վճարովի ավտոկայանտեղի
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․«Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի - Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պու...