Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարություն
Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Այդ մասին ասված է ԱՍՀ նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:
Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ' https://housing.socservice.am/
Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները.
զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները.
ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50 %-ի չափով լրացուցիչ վարկ»,- նշված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվում
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել։«ՀՀ սահմանազատված պետական սահ...
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը զոհվել է
Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. էլի էժան պրծանք. Սուրբ Հովհաննես մատուռը «այրվում է» ուխտավորների մոմավառության պատճառով
Սուրբ Հովհաննես մատուռը «այրվում է» ուխտավորների մոմավառության պատճառով:«Աստծո դուռն եկած մարդկանց մոմավառությունը նայել...