Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը զոհվել է
Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանքերին, փրկել չի հաջողվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան՝ հավելելով, որ տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։
Ծատրյանը նաև նշեց, որ մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան֊-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, հոսպիտալացվել է 5 քաղաքացի։
Նմանատիպ հոդվածներ
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կա...
Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների եռապատիկի չափ անձրև. Սուրենյան
Այսօր Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև:Այ...
Դեպի Վրաստան գնացող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է․ Մեսրոպ Առաքելյան
Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։Այս մասին ֆեյսբո...