Ցավն էսօր ուրիշ է, կերակուրից հրաժարվեց, քնի մեջ էլ ասում էր` Խոջավենդ չի, Մարտունի ա. Աբրահամ Գասպարյանի կինը մանրամասներ է հայտնել
Էսօր ավելի հաճախ ցավազրկեցին Աբրահամին։ Քնի մեջ էլ անընդհատ խոսում էր։ Ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»։ Հետո վեր թռավ, կողոսկրերի ցավից չէր կարողանում շնչել։ Կերակուրից էլ հրաժարվեց։ Մի քանի գդալ ապուր միայն կերավ։ Ցավն էսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող։ Բժիշկները որոշեցին, որ դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում։
Այս մասին հայտնել է Աբրահամ Գասպարյանի կինը` Արփի Հարությունյանը:
«Մոտ 100 այցելու է այսօր եկել, այդ թվում՝ անծանոթներ։
Գևն էսօր քննության էր։ Րոպեներն էր հաշվում, որ ավարտի, գա՝ հայրիկին տեսնելու։ Նախօրեին տատիկին ասել էր՝ դուռը փակեք, մի քիչ մենակ եմ ուզում մնալ. հայրիկի արնաշաղախ ֆոտոներն էր տեսել։ Գևը սովորաբար սենյակում փակվում է, երբ վիրավորված է լինում։
Ի դեպ, Աբրահամի հեռախոսը դեռ չի գտնվել։ Գողացել են։ Ամենայն հավանականությամբ՝ մի կարմրաբերետ կամ ոստիկան։ Զանգերից մեկին պատասխանած տղամարդը, որը հետո անպատասխան թողեց բոլոր զանգերը, ներկայացել էր որպես ոստիկան ու, իբրև թե, Սիրահարների այգում սպասում էր, որ մոտենանք, վերցնենք»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պարզվել են 26-ամյա տղայի սպանության դեպքից մանրամասներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քա...
Բաքվում ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է բանտում նրա խոշտանգումների մասին
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել.«Ինչպես տեղեկացել են բանտարկյալի ընտանիքը...
Քիշնեւի օդանավակայանում Երեւանից ժամանող ուղեւորներին բերման են ենթարկել
Երևանից ժամանող ուղևորներին մի քանի ժամ պահել են Քիշնևի օդանավակայանում՝ առանց բացատրության, ասել է Կոմրատի քաղաքային խո...
Հիմալայան շրջանում սողանքների հետևանքով զոհեր կան
Հիմալայան շրջանում սողանքների հետևանքով 10 մարդ Է զոհվել, 2400 զբոսաշրջիկ Հնդկաստանի հյուսիս-արևելքում հայտնվել է անախոր...