Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
Գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը զոհվել է
Երևան-Սևան ճանապարհին օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը՝ չնայած բժիշկների ջանք...
Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների եռապատիկի չափ անձրև. Սուրենյան
Այսօր Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև:Այ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փրկարարներն օգնել են արագիլի՝ 4 մետրանոց էլեկտրական սյունից կախված ձագին
Փրկարարներն արագիլի ձագին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Հունիսի 11-ին, ժամը 18։32-ին Արագածոտնի մարզային փրկա...