Ինչպես են ուզում նվազեցնել դժգոհությունը ոստիկանության համակարգում. «Փաստ»
Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության շարքերում աստիճանաբար մեծ դժգոհություն է հասունանում՝ մի քանի պատճառներով: Համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ՝ ոստիկանները դժգոհում են, որ իրենց անընդհատ շահագործում են: Հատկապես նախորդ օրը երեկոյան ու ամբողջ գիշեր ոտքի վրա անցկացնելուց և հյուծվելուց հետո երեկ ոչ բոլորն են պատրաստակամ եղել դուրս գալ ծառայությանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
«Տհաճ վիճակում չհայտնվելու համար, մեր տեղեկություններով, փորձ է արվել էլի ոստիկաններ ներգրավել մարզերից, սակայն դա էլ իշխանությունների սրտով չէ, որովհետև նախ՝ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ գործ ունեն մարզայի ոստիկանները Երևանի անհնազանդության ակցիաների ժամանակ, երկրորդ՝ այդ պարագայում մարզերում ընդհանրապես ոստիկան չի մնա: Մյուս դժգոհությունը, մեր տեղեկություններով, վերաբերում է նրան, որ առանձին ոստիկանների, հատկապես բերետավորների պատճառով վարկաբեկվում է ողջ ոստիկանությունն, ու հասարակության զայրույթը տարածվում է բոլորի վրա:
Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները «հարցի լուծումը», կարծես թե, կրկին գտել են պարգևավճարներ խոստանալու տեսքով»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
Դեպի Վրաստան գնացող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է․ Մեսրոպ Առաքելյան
Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։Այս մասին ֆեյսբո...
Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների եռապատիկի չափ անձրև. Սուրենյան
Այսօր Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև:Այ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փրկարարներն օգնել են արագիլի՝ 4 մետրանոց էլեկտրական սյունից կախված ձագին
Փրկարարներն արագիլի ձագին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Հունիսի 11-ին, ժամը 18։32-ին Արագածոտնի մարզային փրկա...