Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստների վարկանիշն ըստ Transfermarkt-ի, գրում է armsport.am-ը։
Transfermarkt-ի մասնագետները վերջերս թարմացրել են մի շարք լիգաների որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և այժմ կազմում է 20 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա կիսում է առաջին տեղը ՌՊԼ-ում։ Սպերցյանը գլխավորում է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշը։
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6,5 մլն եվրո (նախկին տրանսֆերային արժեքը՝ 7 մլն եվրո)։ Հայ ֆուտբոլիստների շրջանում նա երկրորդն է այս ցուցանիշով։
Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո)։ 4-րդն այս ցուցանիշով «Ալ ֆատեհի» հարձակվող Լուկաս Սելարայանն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։
Հայաստանի հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և այժմ կազմում է 2 մլն եվրո։ Նա այս պահին 5-րդն է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների վարկանիշում։
Ընդհանուր առմամբ՝ 12 հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը հատում է 1 միլիոն եվրոյի սահմանը։
Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի․
Նմանատիպ հոդվածներ
Նովակ Ջոկովիչը կվիրահատվի
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կվիրահատվի։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Ֆրանսիայի բաց առաջնության 1...
Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ֆուտբոլի երիտասարդների 2029 թվականի ԱԱ-ն հյուրընկալելու համար
Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունն անցկացման...
Քիչ անց կմեկնարկի Սլովենիա- Հայաստան ընկերական հանդիպումը
Քիչ անց՝ Երևանի ժամանակով 20։00-ին, կմեկնարկի Սլովենիա — Հայաստան ընկերական հանդիպումը։ Խաղը կկայանա Սլովենիայի մայրաքաղ...
Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայ...