Նովակ Ջոկովիչը կվիրահատվի
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կվիրահատվի։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։
Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում ծնկի վնասվածք ստացած 37-ամյա սերբ թենիսիստը կենթարկվի մենիսկի վիրահատության։ Վերականգնման համար կպահանջվի առնվազն երեք շաբաթ։
Քիչ հավանական է Ջոկովիչի մասնակցությունը հուլիսի 1-ին մեկնարկելիք Ուիմբլդոնի մրցաշարին:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի նա կհասցնի վերականգնվել մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղերը, որը կմեկնարկի հուլիսի 26-ին:
Հաջորդ շաբաթ Ջոկովիչը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում կնահանջի երկրորդ տեղ։ Աշխարհի առաջին ռակետ կդառնա իտալացի Յանիկ Սիները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ֆուտբոլի երիտասարդների 2029 թվականի ԱԱ-ն հյուրընկալելու համար
Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունն անցկացման...
Քիչ անց կմեկնարկի Սլովենիա- Հայաստան ընկերական հանդիպումը
Քիչ անց՝ Երևանի ժամանակով 20։00-ին, կմեկնարկի Սլովենիա — Հայաստան ընկերական հանդիպումը։ Խաղը կկայանա Սլովենիայի մայրաքաղ...
Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է գլխավորել ամենաբարձր տրանսֆերային արժեք...
Ռոնալդուի պատմական ռեկորդը
«Ալ Նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը մրցաշրջանի լավագ...