Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ֆուտբոլի երիտասարդների 2029 թվականի ԱԱ-ն հյուրընկալելու համար
Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունն անցկացման համար։ Այս մասին հայտնի դարձավ այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի համատեղ ասուլիսի ժամանակ։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրեց, որ ՈւԵՖԱ-ն հայտնել է իր աջակցությունը Հայաստանում և Վրաստանում աշխարհի երիտասարդների առաջնությունը անցկացնելու վերաբերյալ։
Ընդ որում` հայտը ՖԻՖԱ-ի կողմից հաստատվելու դեպքում Հայաստանում կառուցվելու է երկու մարզադաշտ Վրաստանի սահմանին մոտ տարածքում` Լոռու մարզում և Դիլիջան-Իջևան քաղաքաքների մոտակայքում։
Հայաստանը, ըստ նախնական ծրագրի, օգտագործելու է չորս մարզադաշտ։ Վերը նշված երկուսից բացի օգտագործվելու է նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»-ը, նաև «Ազգային» մարզադաշտը, որի կառուցման վերջնական ծրագիրը շուտով կհաստատվի։
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին իր խոսքում նշեց, որ ինչքը ոչ միայն ՎՖՖ նախագահն է, այլ նաև ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ է և տեղյակ է, որ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը աջակցում է Հայաստանին առաջիկա հայտը ներկայացնելու գործում։
Ըստ նրա՝ Վրաստանն ու Հաայաստանը նման կարգի մրցումների կազմակերպման ու անցկացման բավականին մեծ փորձ ունեն, ու դա կնպաստի ևս մեկ խոշոր մրցաշար անցկացնելու համար, եթե, իհարկե, հայտը հաստատվի ՖԻՖԱ-ի կողմից։