Ինչ վիճակում է երկրորդ հարկից ընկած երեխան
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել: Նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից:
Կատարվել է ԿՏ հետազոտություն՝ հայտնաբերվել են գանգի, դիմային ոսկրերի կոտրվածքներ և աջ ազդրոսկրի կոտրվածք։
«Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,- ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 8-ամյա երեխան պատուհանից վայր է ընկել․ նրա վիճակը ծանր է։
Նմանատիպ հոդվածներ
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը պայթյունի հետևանքով ևս մասնակի այրվել է։ Տան սեփականատեր 33-ամյա...
Մարմնի մակերեսի 60-65%-ի ու թոքերի այրվածք․ ինչ վիճակում են պայթյունից տուժած 2 քաղաքացիները
Երեկ գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60-65...
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտն...
Եվս մեկ ամիս՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար․ ՆԳՆ
Եվս մեկ ամիս՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Քաղաքացիները շարունակու...