Գեղարքունիքի մարզպետը սպառնացել է՝ հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վախճանը գուժող իշխանությունը երեկ իր ունեցած ողջ ռեսուրսով լծվել էր վարդենիսյան այցն ու հանրահավաքը հարամելու գործին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խստիվ արգելել էր մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին` մասնակցել հանրահավաքին, սպառնացել էր` հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից, իսկ Վարդենիսի համայնքապետ, ծպտյալ ՔՊ-ական Ահարոն Խաչատրյանը ենթակաների միջոցով հանրահավաքից ժամեր առաջ տեղի արցախցիների հետ հրատապ հանդիպում էր նախաձեռնել:
Հանրահավաքից կես ժամ առաջ՝ 17.30-ին, նրանց հրավիրել էին մշակույթի տուն՝ իբր սոցիալական հարցեր քննարկելու։ Մեզ զանգահարած արցախցին, ով խնդրեց իր անունը չգրել, համոզված էր, որ միտումնավոր են այդ օրը, այդ ժամին հանդիպում նշանակել՝ փորձելով արցախցիներին հետ պահել հանրահավաքից»:
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտն...
Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ապրիլին և մայիսին երկրից արտաքսել է 42 մարդու՝ Միգրացիոն օրենսդրության խախտման հ...
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը պայթյունի հետևանքով ևս մասնակի այրվել է։ Տան սեփականատեր 33-ամյա...
Եվս մեկ ամիս՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար․ ՆԳՆ
Եվս մեկ ամիս՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Քաղաքացիները շարունակու...