Հասարակություն
Կարևոր
Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր
Julya
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ապրիլին և մայիսին երկրից արտաքսել է 42 մարդու՝ Միգրացիոն օրենսդրության խախտման համար։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը վերջին երկու ամսվա ընթացքում ձերբակալել է 42 քաղաքացու․ նրանց մի մասը երկրից հեռացել է հոժարակամորեն, մի մասն էլ՝ հարկադրաբար։
Հաղորդվում է, որ վտարվածների թվում են Հայաստանի, Իրաքի, Իրանի, Ալժիրի, Պակիստանի, Ռուսաստանի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների քաղաքացիներ։
Նշվում է նաև, որ արտաքսվել են Ադրբեջանի ութ անչափահաս քաղաքացիներ, որոնք Վրաստան են ժամանել առանց օրինական հիմքերի և ներքաշված են եղել «զանազան հակահասարակական գործունեության մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 25-ամյա կոմպոզիտորի դին գտել են ափից մոտ 70 մ հեռավորության վրա․ մանրամասներ
Julya
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Julya
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Julya
Եվս մեկ ամիս՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար․ ՆԳՆ
Julya