Ռոնալդուի պատմական ռեկորդը
«Ալ Նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը մրցաշրջանի լավագույն ռմբարկու է դարձել չորս ազգային լիգաներում։
Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում Ռոնալդուն խփեց 35 գոլ՝ դառնալով սաուդյան լիգայի ռեկորդակիր մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։
Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» երեք մրցաշրջան եղել է Լա Լիգայի լավագույն ռմբարկու, «Յուվենտուսի» հետ՝ Ա Սերիայի լավագույն ռմբարկու, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 46 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ անց կմեկնարկի Սլովենիա- Հայաստան ընկերական հանդիպումը
Քիչ անց՝ Երևանի ժամանակով 20։00-ին, կմեկնարկի Սլովենիա — Հայաստան ընկերական հանդիպումը։ Խաղը կկայանա Սլովենիայի մայրաքաղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնին
2024 թվականի մայիսի19-ին Երևանը երկրորդ տարին անընդմեջ դառնում է աշխարհի ամենամասշտաբային կիսամարաթոնի ՝ Հերոսների լիգայ...
Նովակ Ջոկովիչը կվիրահատվի
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կվիրահատվի։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Ֆրանսիայի բաց առաջնության 1...
Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ֆուտբոլի երիտասարդների 2029 թվականի ԱԱ-ն հյուրընկալելու համար
Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունն անցկացման...