ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Ռաֆահին․ նկարահանվել է այդ պահը
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Ռաֆահին՝ ի հեճուկս ՄԱԿ-ի դատարանի՝ հարձակումը դադարեցնելու պահանջի: Այս մասին տեղեկանում ենք BBC-ին։
Այսօր՝ մայիսի 25-ին Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, այդ թվում՝ Ռաֆահ քաղաքին։ Նախօրեին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Իսրայելից պահանջել էր անհապաղ դադարեցնել Ռաֆայի վրա հարձակումը։
Դեռևս որևէ նշան չկա, որ Իսրայելը մտադիր է հետևել Հաագայի դատարանի կարգադրությանը և ինչ-որ կերպ փոխել Գազայի հատվածում իր զինվորականների գործողությունների բնույթը:
Գազայում BBC-ի թղթակիցը ավելի վաղ հայտնել էր, որ Միջազգային դատարանի որոշման հրապարակումից րոպեներ անց իսրայելական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Ռաֆահայում գտնվող Ալ Շաբուրի ճամբարին:
Telegram ալիքներում հրապարակվել է տեսանյութ՝ հարվածի պահից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թայվանը հայտարարել է կղզուն Չինաստանի թռչող սարքերի և նավերի մոտենալու մասին
Թայվանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Խուան Վենցին հայտարարել է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելական տանկերը՝ Ռաֆահ քաղաքի կենտրոնում են. Reuters
Իսրայելի բանակի տանկերը և զրահամեքենաները հասել են Գազայի շրջանի հարավում տեղակայված Ռաֆահ քաղաքի կենտրոնական հատված։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը
Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը և դադարեցրել դրա աշխատանքը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Ղրիմի ափերի մոտ Ուկրաինայի ԶՈՒ մոտորանավի ոչնչացման կադրերը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսական զորքերը Սև ծովի ջրատարածքի հարավ-արևմտյան մասում ոչնչացրել են ո...