ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թայվանը հայտարարել է կղզուն Չինաստանի թռչող սարքերի և նավերի մոտենալու մասին
Թայվանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Խուան Վենցին հայտարարել է, որ կղզու ռազմական հետախուզությունը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի (PLA) զորավարժությունների մեկնարկից հետո Թայվանի մերձակայքում գրանցել է 33 թռչող սարքերի և 31 նավերի հայտնվելը: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ ներկա պահին Թայվանի նեղուցի հարակից շրջաններում գրանցվել է 15 ռազմանավ, ծովային ոստիկանության 16 նավ և 33 թռչող սարք:
Մինչ այդ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել էր, որ Չինաստանը Միացյալ Նահանգների պաշտոնյաներից պահանջում է պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը, Պեկինը տեղին չի համարում ամերիկյան Կոնգրեսի անդամների այցերը Թայվան:
Անցկացվող զորավարժություններից հրապարակվել են նաև կադրեր։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Ռաֆահին․ նկարահանվել է այդ պահը
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Ռաֆահին՝ ի հեճուկս ՄԱԿ-ի դատարանի՝ հարձակումը դադարեցնելու պահանջի: Այս մասին տեղեկանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելական տանկերը՝ Ռաֆահ քաղաքի կենտրոնում են. Reuters
Իսրայելի բանակի տանկերը և զրահամեքենաները հասել են Գազայի շրջանի հարավում տեղակայված Ռաֆահ քաղաքի կենտրոնական հատված։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Ղրիմի ափերի մոտ Ուկրաինայի ԶՈՒ մոտորանավի ոչնչացման կադրերը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսական զորքերը Սև ծովի ջրատարածքի հարավ-արևմտյան մասում ոչնչացրել են ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը
Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը և դադարեցրել դրա աշխատանքը...