Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը` անդրադառնալով հայտարարություններին, թե իր նախաձեռնած հավաքներին մասնակցում են հիմնականում փող վերցնելով:
«Դրանք հանցանքներ են: Եթե դատախազությունը, ԱԱԾ-ն ունեն փաստեր, թող գործ հարուցեն: Պետք է այդ հայտարարությունների հետևից գնան: Եթե չեն գնում, ուրեմն այդ կառույցները չեն գործում»,- հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր հայտարարել, թե հանրահավաքի մասնակիցների 70 տոկոսը փողով է մասնակցում:
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյան
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանա...