Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում և խորհրդարանում ծեծկռտուքի առիթ էր դարձել։
Կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը (ընդդիմության ներկայացուցիչներ):
Քննարկումն անցկացվել է բողոքի ցույցերի, ինչպես նաև իշխող «Վրացական երազանքի» և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուքի ֆոնին․ ընդդիմությունը դեմ է օրենքին։ Խորհրդարանի մոտ հերթական անգամ հավաքվել են ակցիայի մասնակիցները՝ փակելով Ռուսթավելի պողոտան, ինչպես նաև շենքի կողային մուտքը: Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ մտադիր է վետո դնել օրինագծի վրա: Սակայն խորհրդարանը հնարավորություն ունի այն շրջանցել։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից: Երբ Վրաստանի նախագահը վետո կդնի օրենքի վրա, պատգամավորները 4 շաբաթ անց կկարողանան հաղթահարել այն։
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...
Սրբազանը՝ հանրահավաքներին փողով մասնակցելու Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
Դատախազությանը, ԱԱԾ-ին հորդորում եմ գնալ այդ հայտարարությունների հետևից և նախաձեռնել իրավական գործընթաց: Այս մասին այսօր...
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյան
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանա...