Կարմիրբերետավորների՝ բիրտ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկվածներից 1-ը ստացել է մարմնական վնասվածք․ փաստաբան
Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։
«Այդպիսի ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում»,- նշել է նա։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Երևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ։
«Նոր Նորք (Մասիվ), Արաբկիր, Զեյթուն։ Փաստաբանները արդեն հասնում են»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը
«Հրապարակ»-ը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հա...
«Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք»․ բողոքի ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղա...
Մեկնարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը․ հայտնի է Երևանում շարժման երթուղին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ...
Մարդիկ հոգեպես ճնշված են. ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Կիրանց գյուղում մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ․ ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անել, ո՞նց անել: Այս...