Մեկնարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը․ հայտնի է Երևանում շարժման երթուղին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր ժամը 11։00-ին շարժվում է դեպի Երևան։ Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն ու նրանց միացած քաղաքացիները հավաք կանեն։
Հինգ իրավապաշտպաններ էլ հանձնառել են «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների պաշտպանությունը։ Նախաձեռնությանը միացել է 20 փաստաբան։
Գործարկվել է նաև թեժ գիծ՝ 095 08 87 87, որն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով։
Այսօրվա երթուղին՝ Թբիլիսյան խ․, Կոմիտասի պ․, Բաղրամյան փ․, Մաշտոցի պ․, Ամիրյան փ․ և վերջնակետը՝ Հանրապետության Հրապարակ։

Նմանատիպ հոդվածներ
«Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք»․ բողոքի ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղա...
ՊՆ-ն՝ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատային նկատելու լուրերի մասին
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջա...
«Անորոշության մեջ ենք, հուսահատված, չգիտենք` ինչի սպասենք»․ ինչ իրավիճակ է Կիրանցում
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, մեծ թվով ոստիկանական ուժեր կան գյուղում: Այս մասին այսօր` մայիսի 7-ին,...
Կիրանց չափագրողներ են եկել. գյուղացիները լարված են. ինչ վիճակ է այնտեղ
Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղ են եկել չափագրողներ: Գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Այո, չ...