«Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք»․ բողոքի ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ 2024թ. մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել նշված տեսագրությունը: Քննությամբ պարզվել է, որ նշված խոսակցությունը և դրա վերաբերյալ «TikTok» հավելվածում գրանցված օգտատիրոջ էջում առկա տեսագրությունը հրապարակվել է մայիսի 6-ին:
Տվյալներ են ստացվել` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։
Նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել է։
Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը․ հայտնի է Երևանում շարժման երթուղին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ...
ՊՆ-ն՝ Կիրանցում ադրբեջանցի հատուկջոկատային նկատելու լուրերի մասին
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։«ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջա...
«Անորոշության մեջ ենք, հուսահատված, չգիտենք` ինչի սպասենք»․ ինչ իրավիճակ է Կիրանցում
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, մեծ թվով ոստիկանական ուժեր կան գյուղում: Այս մասին այսօր` մայիսի 7-ին,...
Կիրանց չափագրողներ են եկել. գյուղացիները լարված են. ինչ վիճակ է այնտեղ
Այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղ են եկել չափագրողներ: Գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Այո, չ...