Մարդիկ հոգեպես ճնշված են. ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Կիրանց գյուղում մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ․ ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անել, ո՞նց անել: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, NEWS,am-ի հետ զրույցում պատմեց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ չեն վերսկսվել:
«Երեխաներն արդեն դպրոց են գնում, բա ի՞նչ անենք, առանց կրթության ո՞նց թողնենք»,-ասաց գյուղի բնակիչը: Կիրանցի բնակչի խոսքով՝ գյուղում զինվորականներ ու իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչներ կան: Այժմ գյուղում փակ ճանապարհներ չկան: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ գյուղացիները կրկին փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը և լուսանկար էր հրապարակել:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան հասնելուց հետո պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և հայտնել, որ քաղաքական գործընթացներ են մեկնարկում: Բագրատ Սրբազանը նաև կոչ էր արել քաղաքացիներին ամենուր գործադուլ և դասադուլ հայտարարել և պարալիզացնել մայրաքաղաքը: Վերջին օրերի ընթացքում խաղաղ ակցիաների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ էին բերման ենթարկվել:
Նմանատիպ հոդվածներ
Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը
«Հրապարակ»-ը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հա...
Տեղադրվել է նոր արագաչափ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկ...
Հայտնի է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետը
2024 թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում...
Օպերայի և բալետի թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ կլինեն
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից մի շարք փողոցներ այսօր փակ են լինելու։ Այս մ...