Հրթիռակոծության հետևանքները՝ Խարկովում և Դնեպրում
Մայիսի լույս 5-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Ուկրաինայի մի շարք շրջանների:
BBC-ի հաղորդմամբ` Զատկի գիշերը Խարկովի Ստովսյանսկի շրջանում երեք մասնավոր տուն է հրդեհվել ռուսական «Շահեդների» հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը:
«Շահեդներով» հարվածից հետո ենթակառուցվածքային օբյեկտների հրդեհների և վնասների մասին հայտնում են նաև Դնեպրոպետրովսկի շրջանի իշխանությունները:
Մարզային ռազմական վարչակազմի տեղեկատվության համաձայն ՝ Դնեպրում մի քանի հրդեհ է բռնկվել, վնասվել է բարձրահարկ շենքը։ Սլոբոժանսկայա ավանային համայնքում վնասվել է երկու ավտոմեքենա և խանութ։
Հաղորդվում է նաև Նիկոպոլի ուղղությամբ հարվածների մասին։
«Քաղաքում վնասվել է երկու ձեռնարկություն, ռեկրեացիոն օբյեկտ և առանձնատուն։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան», - հայտարարում են ուկրաինական իշխանությունները։




Նմանատիպ հոդվածներ
7 զոհ, 35 վիրավոր․ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ՌԴ-ում ավտոմեքենաների վրա են գրոհել
ՌԴ իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ավտոմեքենաների վրա են գրոհել Բելգորոդի մարզի Բորիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Ղրիմի ափերի մոտ Ուկրաինայի ԶՈՒ մոտորանավի ոչնչացման կադրերը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսական զորքերը Սև ծովի ջրատարածքի հարավ-արևմտյան մասում ոչնչացրել են ո...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է ՌԴ-ի հետ «պոտենցիալ հակամարտության»․ ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է ՌԴ-ի հետ «պոտենցիալ հակամարտությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը
Իսրայելի պաշտպանության բանակը գրոհել է Գազայի հատվածը Եգիպտոսից բաժանող «Ռաֆահ» անցակետը և դադարեցրել դրա աշխատանքը...