7 զոհ, 35 վիրավոր․ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ՌԴ-ում ավտոմեքենաների վրա են գրոհել
ՌԴ իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն ավտոմեքենաների վրա են գրոհել Բելգորոդի մարզի Բորիսովի շրջանում. կան զոհեր և տուժածներ: Այս մասին շրջանային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Պերևերզևը հայտնել է տարածաշրջանի կառավարության օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Հաղորդվում է, որ այսօր անօդաչուների գրոհի է ենթարկվել երկու ավտոմեքենա, որոնք աշխատակիցների էին տեղափոխում «Ագրո-Բելոգորիե» ընկերությունների խմբի խոզաբուծական ֆերմաներ: Տուժել է 35 մարդ, ցավոք՝ 7-ը զոհվել է։
Ինչպես ավելի ուշ պարզաբանել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հարձակման թիրախում է հայտնվել երկու «Գազել» և մեկ մարդատար ավտոմեքենա։