Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ցուցարարները ոստիկանների պահանջով հանել են վրանները և փաստացի բացել ճանապարհը, որը փակ էր երկու շաբաթ: Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից: Այս մասին այսօր` մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմել են գյուղի բնակիչները:
Հիշեցնենք, որ երեկ` վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Դեպքից ժամեր անց բերման եթարկվածներն ազատ էին արձակվել:
ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:
Նմանատիպ հոդվածներ
Զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել. մանրամասներ «Ուրալ»-ի վթարից
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլ...
ՊՆ-ն` «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների: Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավա...
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարը. նա Սուրեն Բաղդասարյանի թոռն էր
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծ...
Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի
Մայիսի 1-ին՝ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս։ Տեղեկությունը...