Փակ է Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է սկսվել
Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը՝ աջակցություն հայտնելով տավուշցիներին, որոնք պայքարում են տարածքային միակողմանի զիջումների դեմ:
«Սահմաններ են գծում անհասկանալի քարտեզներով։ Պետք է պահպանել հայրենիքը և միավորվել»,– նշում են ճանապարհը փակած քաղաքացիները։
Թեև ճանապարհը մոտ կես ժամ է փակ, բայց արդեն ոստիկանական ուժեր են ժամանել։ Իրավապահները պահանջում են բացել ճանապարհը, իրավիճակը լարված է։ Հավաքվածները վանկարկում են. «Նիկո՛լ դավաճան», «Նիկո՛լ, մարդասպան»։
Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին և կանխել տարածքային նոր զիջումները։

Նմանատիպ հոդվածներ
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարը. նա Սուրեն Բաղդասարյանի թոռն էր
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծ...
Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի
Մայիսի 1-ին՝ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս։ Տեղեկությունը...
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսոդյանը 2 ամսով կալանավորեց: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվ...
Դպրոցի տնօրենի հրամանով Արև Վրացյանն ազատվել է աշխատանքից
Մասիսի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու դեմ բողոքել են ծնողները, ըստ նրանց հայտարարությունների Արև Վ...