ԷՔՍԿԼՈՒԶԻՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր կողմերի տեսակետը՝ Մասիսի N4 դպրոցի ուսուցչուհու սկանդալային տեսանյութի հետ կապված
Համացանցում, հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ «Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանն ընդգծված վատ վերաբերմունք է դրսևորում դպրոցում երեխաների հանդեպ։
Ապրիլի 25-ին Mediahub կայքը սկանդալային տեսանյութ էր հրապարակել, որն արտատպվել էր մի շարք կայքերում։ Նույն օրը Auroranews-ը կապ էր հաստատել ԿԳՄՍ նախարարության հետ, որտեղից մեզ փոխանցել էին․ աշխատանքային օրը վերջանում է, ապրիլի 26-ին ձեր բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ։
Արդեն ապրիլի 26-ին խոսեցինք և՛ դպրոցի տնօրենի, և՛ մարզային վարչության պետի, ինչպես նաեւ ուսուցչուհու հետ։ Քանի որ մեր զրուցակիցները տեղեկացված են եղել որ զրույցը ձայնագրվում է, դրանք հրապարակում ենք ամբողջական՝ առանց մոնտաժի։
Մինչ պատրաստում էինք ռեպորտաժը, տեղեկություն ստացվեց, որ դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանի հրամանով Արեւ Վրացյանն ազատվել է աշխատանքից։
Auroranews-ը նաեւ խոսել է ՔԿ-ի հետ, քանի որ դպորցի տնօրենը մեզ հետ զրույցում նշել էր երեխաներին հարվածելու մասին։ ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշիներով, այն է՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործություն, քննություն է իրականացվում, հանգամանքներն են պարզվում, քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոքրիկ աղջնակը պաշտպանվում է ոստիկանից դրոշով
Այս պահին լարված իրավիճակ է՝ նաև Երևանում։ Ոստիկանները ուժ են կիրառում խաղաղ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Կադրերում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղ կարկտահարություն Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում
Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում: Իր ֆեյսբուքյան էջում գրել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է քայլերթ՝ դեպի Երևան, որը առաջնորդելու է Բագրատ Սրբազանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանը Կիրանցում է
Բագրատ Սրբազանը եկավ Կիրանց: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պե...