ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է քայլերթ՝ դեպի Երևան, որը առաջնորդելու է Բագրատ Սրբազանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան:
«Տեղ եկավ` ոտքով կգնանք, տեղ եկավ` մարշրուտկա կնստենք, տեղ եկավ` ավտոբուսով կգնանք, եթե մետրոն աշխատեց` մետրո կնստենք, կպառկենք, կքնենք: Ինչպես ուզենք` այնպես էլ կգնանք: Որտեղ պետք եղավ քնել` կքնենք, որտեղ պետք եղավ նստել` կնստենք»,- ասաց Սրբազանը:
Նախատեսվում է, որ մայիսի 9-ի կեսօրին պետք է Երևանում լինեն շարժման անդամները:
«Մեր իղձերն ավելի մեծ են, քան` մեր կյանքը»,- նշեց Սրբազանը:
Բագրատ Սրբազանը նշեց` մենք զոհված տղաներին հայրենիք ու երազանք ենք պարտք:
«Մենք այրունաքամության գործընթացի մեջ ենք գտնվում, այս գործընթացը պետք է դադարեցվի ու կասեցվի, սա է մեր պահանջը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղ կարկտահարություն Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում
Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզի Նոր Արտագերս և մի շարք այլ գյուղերում: Իր ֆեյսբուքյան էջում գրել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանը Կիրանցում է
Բագրատ Սրբազանը եկավ Կիրանց: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պե...
ԷՔՍԿԼՈՒԶԻՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր կողմերի տեսակետը՝ Մասիսի N4 դպրոցի ուսուցչուհու սկանդալային տեսանյութի հետ կապված
Համացանցում, հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ «Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոքրիկ աղջնակը պաշտպանվում է ոստիկանից դրոշով
Այս պահին լարված իրավիճակ է՝ նաև Երևանում։ Ոստիկանները ուժ են կիրառում խաղաղ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Կադրերում ե...