Ռուսական «Գազպրոմը» կարող է դառնալ հունգարական «Ֆերենցվարոշի» հովանավորը
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կարող է դառնալ հունգարական «Ֆերենցվարոշի» հովանավորը, հայտնում է Blikk-ը։
Կիրակի հունգարական Nemzeti Sport պարբերականը հայտնել է, որ «Ֆերենցվարոշը» բանակցություններ է վարում խոշոր համաշխարհային ընկերության հետ՝ չնշելով ընկերության անունը։
Հաջորդ օրը Blikk-ը հայտնեց, որ խոսքը «Գազպրոմի» մասին է։ Ակնկալվում է, որ համաձայնագրի կնքման դեպքում «Ֆերենցվարոշի» բյուջեն կգերազանցի 20 միլիարդ հունգարական ֆորինտը (53,9 միլիոն դոլար): 2022 թվականի տվյալներով՝ ակումբի բյուջեն կազմել է 46,3 միլիոն դոլար։
Անցած շաբաթավերջին «Ֆերենցվարոշը» ռեկորդային 35-րդ անգամ դարձավ Հունգարիայի չեմպիոն։ 2021-2023 թվականներին բուդապեշտյան ակումբը գլխավորել է ռուս մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը, ում հետ «Ֆերենցվարոշը» նվաճել է Հունգարիայի երկու առաջնություն և մեկ Հունգարիայի գավաթ։
2023 թվականի ապրիլին ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Գազպրոմը» 60 միլիոն եվրոյի հովանավորչական պայմանագիր կկնքի թուրքական «Բեշիքթաշի» հետ։ Նույն թվականի հուլիսին թուրքական մամուլը գրել էր, որ «Բեշիքթաշը» հովանավորչական գործարք չի կնքել ռուսական ընկերության հետ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) հնարավոր իրավական խոչընդոտների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
«Ռոմայի» պաշտպանը խաղի ժամանակ վայր է ընկել, նրան տեղափոխել են պատգարակով
Ուդինեի «Դաչիա Արենա» մարզադաշտում այսօր երեկոյան «Ռոմա»-«Ուդինեզե» հանդիպման երկրորդ խաղակեսում միջադեպ է գրանցվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Մանասյանը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտինային և դուրս եկավ 2024 թվականի բռնցքամարտի Ե...
Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար, ինձ համար այդ դուռը փակ է. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս իտալական «Ինտերի» կազմում հռչակվեց Իտալիայի չեմպ...
Մադրիդի Ռեալը ժամանակից շուտ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության ավարտից 4 տուրց առաջ նվաճել է Լա Լիգայի չեմպիոնությունը: Սա հնարավոր է եղել այն բա...