Վերջին երեք տարվա ընթացքում անչափահասների նկատմամբ թրաֆիքինգի քանի՞ դեպք է գրանցվել
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու հանցագործության դեպքը, համաձայն ինֆորմացիոն կենտրոնի գրանցված հանցագործությունների հաշվառման համակարգում առկա տեղեկությունների, ներկայում գտնվում է նախաքննության փուլում։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկարցել են Ոստիկանությունից։
Լրատվամիջոցը մասնավորապես, հարցրել էր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ին անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն, սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածվել էր տեսանյութ, որից հետո հարուցվել էր քրեական վարույթ։ Երեխան բռնության էր ենթարկվել մոր կողմից։ Խնդրել ենք տրամադրել տեղեկություն՝ արդյոք դատական որևէ նիստ կայացել է, ինչ փուլում է գտնվում գործը։
«Ի պատասխան Ձե՝ր 01.04․2024թ․ հարցման տեղեկացնում ենք, որ հարցման 1-ին կետում նշված հանցագործության դեպքը համաձայն ինֆորմացիոն կենտրոնի գրանցված հանցագործությունների հաշվառման համակարգում առկա տեղեկությունների՝ ներկայումս գտնվում է նախաքննության փուլում», - ասված է պատասխանում։
Լրատվամիջոցը նաև խնդրել է տրամադրել տեղեկություն, թե վերջին երեք տարվա ընթացքում անչափահասների նկատմամբ թրաֆիքինգի քանի դեպք է գրանցվել և քանիսն է բացահատվել, որին ի պատասխան նշել են․
«2021 թվականի ընթացքում արձանագրվել է անչափահասի թրաֆիքինգի կամ շահագործման 4 դեպք, որոնցից 3-ը վերաբերելի է աշխատանքային, 1-ը սեռական շահագործմանը:
2022 թվականի 12 ամիսների ընթացքում անչափահասի թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, որը վերաբերելի է աշխատանքային շահագործմանը:
2023 թվականի 12 ամիսների ընթացքում անչափահասի թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 4 քրեական վարույթ, որոնցից 3-ն աշխատանքային, 1-ը սեռական շահագործման դեպքեր են»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորը մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից
Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել:&nbs...
13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը
Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղա...
14 օր է` Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահա...