Իրանից՝ երկրի տարածքում հրթիռային հարվածների մասին
Իրանական գործակալությունները հայտարարում են, որ երկրի տարածքին հրթիռային հարվածներ չեն հասցվել, հակահրթիռային պաշտպանության ուժեր չեն ակտիվացել, Սպահանի երկնքում երեք անօդաչու թռչող սարք է խոցվել: Այս մասին հայտնել են Tasnim-ը եւ IRNA-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյային, հայտնում է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն օգտագործվել, իսկ պայթյունների ձայները ՀՕՊ-ի աշխատանքի հետևանք են:
ԶԼՄ-ների տվյալներով՝ անօդաչուները Սպահանի երկնքում նկատել են մոտ 03.00-ին (Երեւանի ժամանակով 03.30-ին), որից հետո ՀՕՊ-ը «ոչնչացրել է դրանք երկնքում»: Ավելի ուշ Իրանի ռազմական հրամանատարության աղբյուրները հայտնել են, որ անօդաչուները «թռել են իջեցված բարձրության վրա, եւ դրանց ուղղությամբ կրակ է արձակվել սովորական զենիթային միջոցներով, այլ ոչ թե հակաօդային պաշտպանության համակարգերով»:
Իրանի իշխանությունները նաև հայտնել են, որ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ նահանգի նավթային օբյեկտները չեն տուժել անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին, պայթյուններ են տեղի ունեցել Սպահանում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր...
Մեկ գիշերվա ընթացքում Իրանի գրոհը հետ մղելու համար Իսրայելի հնարավոր ծախսերը
Իսրայելի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինախը...
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին: Այդ մասին հայտնել է Israelinfo թերթը:Թերթի տեղեկությ...
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով .Փաստինֆո
ՊԲ նախկին նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով որպես վկա դատակոչված է նաև «Եղնիկների» հրաման...