Մեկ գիշերվա ընթացքում Իրանի գրոհը հետ մղելու համար Իսրայելի հնարավոր ծախսերը
Իսրայելի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինախը հայտարարել է, որ իրանական հարձակման ժամանակ պաշտպանության արժեքը հարյուրավոր հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի տեսքով կարող էր մեկ գիշերվա ընթացքում կազմել 1-ից մինչեւ 1,3 մլրդ դոլար: Պաշտպանության վրա ծախսվել է մոտ 4-5 միլիարդ իսրայելական շեկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 օբյեկտ, այդ թվում՝ մոտ 170 դրոն, ավելի քան 30 թեւավոր եւ ավելի քան 120 բալիստիկ հրթիռ:
Իսրայելի ռազմաօդային ուժերը և ՀՕՊ-ը գործընկերների հետ միասին որսացել են բոլոր թիրախների 99%-ը, սակայն որոշները, այնուամենայնիվ, ընկել են երկրի տարածքում՝ միայն աննշան վնաս հասցնելով Իսրայելի հարավում տեղակայված ռազմաբազային:
Նշվում է, որ Իրանը հայտարարել է, որ հարված է հասցնում Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ապրիլի սկզբին Սիրիայում հյուպատոսության գնդակոծմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր...
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին: Այդ մասին հայտնել է Israelinfo թերթը:Թերթի տեղեկությ...
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուս զինվորականներն ազատագրել են Դոնեցկի ուղղությամբ Պերվոմայսկոյե բնակավայրը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ԴԺՀ ղեկ...
Ուկրաինան մինչև ամառվա կես կոչնչացնի Ղրիմի կամուրջը. ԶԼՄ
Ուկրաինան հուլիսի կեսերին կոչնչացնի Ղրիմի կամուրջը, գրում է The Sun-ը։Storm Shadow հրթիռներով, ծովային անօդաչու թռչող սա...