ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրանցիները տոնում Իսրայելի վրա հարձակումը

Ինչպես են իրանցիներին ամբողջ գիշեր տոնել Իսրայելի վրա Իրանի հարձակումը:


Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ ապրիլի 13-ին, հայտնի էր դարձել Իսրայելի ուղղությամբ իրանական տասնյակ ԱԹՍ-ների արձակման մասին, դա հաստատել Է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ): Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նաև հաստատել է իրանական տասնյակ անօդաչու թռչող սարքերի արձակումը և հայտարարել իսրայելական պետության տարածքների վրա հրթիռային հարձակման արագ մեկնարկի մասին:


ABC News հեռուստաալիքը տեղեկացել է, որ Իսրայելի ուղղությամբ սկսված հարձակումը կարող է ներառել 400-ից մինչեւ 500 անօդաչու թռչող սարք Իրաքից, Սիրիայից, Հարավային Լիբանանից, ինչպես նաեւ Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հուսիթներ) ջոկատների կողմից արձակված, սակայն հիմնական մասը կլինի Իրանի տարածքից:


Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի հարձակման ֆոնին հեռախոսազրույցներ են ունեցել: NBC հեռուստաալիքը, հղում անելով Իսրայելի կառավարության անանուն աղբյուրին, պնդում է, որ Բայդենը մասնավոր կարգով մտահոգություն է հայտնել առ այն, որ «Նեթանյահուն փորձում է ԱՄՆ-ին ավելի խորը ներքաշել ավելի լայն հակամարտության մեջ»: Ավելի ուշ հաղորդվել էր, որ Բայդենը վճռականորեն դատապարտել է Իսրայելի ուղղությամբ Իրանի հարձակումը:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է Իրանի և Իսրայելի բախումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Նրա խոսքով՝ ինքը բազմիցս ընդգծել է, որ ոչ տարածաշրջանը, ոչ աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ եւս մեկ պատերազմ։

Քաղաքականություն