ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցում մի քանի ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ ստուգումներ են իրականացրել․ փոխտնօրեն
«Առավոտյան 7։20 տնօրենն ասաց, որ արդեն դիմել են և՛ ոստիկանություն, և՛ ԱԱԾ։ Ժամանակին բոլորս եկել ենք դպրոց, սկզբում երեխաները մեծ հոսքով գալիս էին, հետո սկսվեց խուճապ, ծնողներից շատերը եկան, երեխաներին տարան»։
Ուժեղացված հսկողություն չկա, դպրոցում մի քանի ոստիկաններ են և ԱԱԾ աշխատակիցներ, որոնք ստուգումներ են իրականացրել։ Այս մասին ArmeniaSputnik–ին ասաց Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի փոխտնօրեն Մարիամ Հայրապետյանը։
Ամեն դեպքում ԿԳՄՍՆ–ն իրավապահներին տեղեկացրել է դպրոցներում նախապատրաստվող ահաբեկչության մասին տարածվող տեղեկության մասին՝ խնդրելով ստուգել այն։
«Այս պահին դպրոցներում դասերը շարունակվում են, բայց մենք իրավապահներին խնդրել ենք ստուգել հաղորդումները», - Sputnik Արմենիային հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ լրատվամիջոցի տեղեկություններով` իրավապահները ստուգումներ են անցկացնում բոլոր դպրոցներում, այս պահին ԱԱԾ-ի ու ոստիկանության աշխատակիցներ կան նաև Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, նրանք սպասում են տնօրենին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ն պարզաբանում է Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման մասին լուրերը
Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրավապահները ձերբակալում 36 կգ ոստի և ավելի քան 1 մլրդ դրամ հափշտակած անձանց
Համացանցում այսօր առավոտյան տարածվել են օրեր առաջ ավտոմեքենայից հարյուրավոր միլիոններ հափշտակած ավազակային հարձակման մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտքը գլխին դնելով փորձել են հագուստը հանել․ խոշտանգման դեպք՝ Շենգավիթի քննչական բաժնում․ ԶԼՄ
Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացուն ծեծել են, փորձել առգրավվել հագուստը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբ...