ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրավապահները ձերբակալում 36 կգ ոստի և ավելի քան 1 մլրդ դրամ հափշտակած անձանց

Համացանցում այսօր առավոտյան տարածվել են օրեր առաջ ավտոմեքենայից հարյուրավոր միլիոններ հափշտակած ավազակային հարձակման մասնակիցների ձերբակալության կադրերը:


Տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ իրավապահ մարմինները ստուգում մեքենաները, որոնցից մեկի ժամանակ լսվում է ոստիկանի ձայնը` «կանդալ բերեք, կանդալ»: Մեքենայի մեջ հայտնաբերվել է գողոնը:


Երեկ՝ ապրիլի 13-ին, իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են ապրիլի 10–ին ավազակային հարձակմամբ 36 կգ ոսկյա ձուլակտորներ և խոշոր չափի գումար հափշտակած կասկածյալներից մի քանիսին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։


Կայքը գրում է` քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։


Արդեն Արարատի վարչական տարածքում ոստիկանները բռնել են կասկածյալին ու ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։ Նշված վայրից 2 մարդ բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։


Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում։


Ինչպես արդեն հայտնել ենք` 2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այնմասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են։ Հափշտակել էին 36 կգ ոստի և 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա դիմել էին փախուստի:

Քաղաքականություն