ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԳՆ-ն պարզաբանում է Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման մասին լուրերը
Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը։
Auroranews-ի հետ զրույցում Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու:
«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Luysi Banak տելեգրամյան ալիքը տեսանյութ էր տարածել, որտեղ պնդում էր, թե Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցում մի քանի ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ ստուգումներ են իրականացրել․ փոխտնօրեն
«Առավոտյան 7։20 տնօրենն ասաց, որ արդեն դիմել են և՛ ոստիկանություն, և՛ ԱԱԾ։ Ժամանակին բոլորս եկել ենք դպրոց, սկզբում երեխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրավապահները ձերբակալում 36 կգ ոստի և ավելի քան 1 մլրդ դրամ հափշտակած անձանց
Համացանցում այսօր առավոտյան տարածվել են օրեր առաջ ավտոմեքենայից հարյուրավոր միլիոններ հափշտակած ավազակային հարձակման մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդն ու երեխան Արմավիրի զինվորական պանթեոնից գողանում են Սուրբ Զատիկի կոմպոզիցիաները
Տղամարդն ու մանկահասակ երեխան Արմավիրի զինվորական պանթեոնից գողանում են Սուրբ Զատիկի կոմպոզիցիաները։ Այս մասին գրում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դեպքերում են տուգանքները խստացվել և մեղմացվել․ ՆԳՆ իրազեկումը
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայ...