Պատահարներ
Այրել էր ավտոպահեստամասերի խանութ սրահը՝ պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս
Julya
Ապրիլի 8-ի ժամը 17.59-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում խանութ է այրվում:
Դեպքի վայր ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
«Պարզվել է, որ նույն փողոցի բնակիչ 37-ամյա երիտասարդը ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին կոտրել և բենզինի միջոցով այրել է խանութի սրահը և այնտեղ գտնվող ավտոպահեստամասերի մի մասը՝ սեփականատիրոջը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի նյութական վնաս: Երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Չեխովի փողոցի մոտակայքում կրակոցի ձայն է լսվել. իրավապահները դեպքի վարում են
Julya
Երևանում փրկարարները դիտահորից դուրս են բերել կնոջ մարմին
Julya
Երևանում 35-ամյա տղամարդը ընկել է նոր կառուցվող շենքի 7-րդ հարկից. նա մահացել է
Julya
Օկուպացված Քարվաճառում բեռնատարն ընկել է գետը. կան զոհեր, մեկի դին գետը քշել, տարել է
Julya
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0