Կոտայքի մարզում կասեցվել է ապօրինի ջրառ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Կոտայքի մարզի Արզական համայնքում գործող «ԴՐԻՄ ՌԵՍԹ» ՍՊԸ-ում։
Պարզվել է, որ Ընկերությանը պատկանող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում առանց համապատասխան թույլտվության բնական աղբյուրից իրականացվում է ապօրինի ջրօգտագործում։
Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է, տարածք մտնող խողովակաշարը կապարակնքվել։
Տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք ու ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ:



Նմանատիպ հոդվածներ
ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել տուգանքների հետ կապված
«Հարգելի’ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություննե...
Սամվել Թոփալյանը պատասխանել է Տիգրան Մանսուրյանին
«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահ...
Հակակոռուպցիոն կոմիտեն ՊԵԿ-ում է. ձերբակալվել են օպերլիազորներ
Քիչ առաջ Հահակոռուպիցոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի...
Երևանում նոր ճանապարհներ կկառուցվեն, քաղաքը կբեռնաթափվի
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ««ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի...