Հակակոռուպցիոն կոմիտեն ՊԵԿ-ում է. ձերբակալվել են օպերլիազորներ
Քիչ առաջ Հահակոռուպիցոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն, հաղորդում է shamshyan. com-ը:
Նրանք պարզել են, որ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված:
Կայքի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալել ու Հակակռուպցիոն կոմիտե են տեղափոխել Կամսար Ավետիսյանին, Վոլոդյա Ավագյանին:
Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել Է ՀՀ ՊԵԿ երկու օպերլիազոր:
Նմանատիպ հոդվածներ
ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել տուգանքների հետ կապված
«Հարգելի’ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություննե...
Սամվել Թոփալյանը պատասխանել է Տիգրան Մանսուրյանին
«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահ...
Երևանում նոր ճանապարհներ կկառուցվեն, քաղաքը կբեռնաթափվի
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ««ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի...
Ցեղասպանության վտանգը տարածվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. ամենաբարձր նախազգուշացումը՝ Լեմկինի ինստիտուտից
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երրորդ անգամ է հայտարարել կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացում...